Վճարման անվտանգությունԵրաշխավորում ենք ձեր գործարքների անվտանգությունը․ բոլոր վճարումներն անցնում են միայն 3D Secure համակարգով՝ ապահովելով պաշտպանության և գաղտնիության բարձր մակարդակ։ Ձեր քարտի տվյալները ամուր պաշտպանության տակ են, կարող եք լիովին վստահել մեր ծառայություններին։
Գործարքի վերադարձ/ չեղարկում․Ձգտում ենք մեր պատվիրատուներին տրամադրել բարձրորակ ծառայություններ և լավագույնս բավարարել նրանց մեզ հետ համագործակցությամբ։ Սակայն, պատահում են իրավիճակներ, երբ պատվիրատուն պետք է չեղարկի կամ վերադարձնի պատվիրած ծառայությունը։ Նման դեպքերում առաջարկում ենք գործարքի չեղարկման/ վերադարձի հետևյալ գործընթացը․
- Պատվիրատուի դիմումը․ Պատվիրատուն պետք է նշված կոնտակտային տվյալներով կապ հաստատի մեր աջակցության թիմի հետ և հայտնի պատվիրած ծառայությունները չեղարկելու կամ վերադարձնելու իր մտադրության մասին։ Ցանկալի է տրամադրել պատվերի մասին տվյալներ՝ ներառյալ պատվերի համարը և գնման օրը։
- Պայմանների ստուգում․ Չեղարկման կամ վերադարձի հայտ ստանալուց հետո մեր թիմը կստուգի գործարքի պայմաններն ու կողմերի պատասխանատվությունն ըստ պայմանագրի և մեր ընկերության հայեցակարքի։
- Խնդրի լուծումը․ Ըստ ծառայության տեսակի և փուլի՝ մեր թիմը որոշում կկաայացնի չեղարկման կամ վերադարձի վերաբերյալ։ Այն կարող է լինել ծառայությունների արժեքի վերահաշվարկի տեսքով, գումարի մասնակի վերադարձի կամ պատվիրատուի հետ համաձայնեցված այլընտրանքային լուծումների եղանակով։
- Համաձայնեցում և հաստատում․ Համապատասխան լուծումը գտնելուց հետո, մենք կապ կհաստատենք պատվիրատուի հետ, այնուհետ՝ կքննարկենք և կհամաձայնեցնենք հետագա քայլերը։ Չեղարկման կամ վերադարձի ընթացքն ավարտելու համար հնարավոր է նաև համապատասխան փաստաթղթերի կամ համաձայնագրերի ստորագրում։
- Ընթացքը․ պատվիրատուի համաձայնությունը ստանալուց հետո, մեր թիմը կկատարի վերադարձը կամ չեղարկումն՝ ըստ համաձայնեցված պայմանների։ Փորձում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում գործել, սակայն տևողությունը կախված է նախագծի բարդությունից և այլ գործոններից։
- Հետադարձ կապ․ Պատվիրատուների կարծիքը մեզ համար կարևոր է, և մենք գնահատում ենք չեղարկման կամ վերադարձի վերաբերյալ հետադարձ կապը։ Լրացուցիչ հարցերի կամ պատվիրատուին օգնելու անհրաժեշտության դեպքում՝ մեր թիմը միշտ պատրաստ է աջակցել։
Հուսանք, որ վերոհիշյալ գործարքի չեղարկման/ վերադարձի գործընթացը թափանցիկ է և մեր պատվիրատուներին հարմար։ Ընթացքի վերաբերկյալ հացվերի կամ լրացուցիչ ինֆորմացիայի անհրաժեշտության դեպքում կապվեք մեզ հետ, ուրախ կլինենք աջակցել։