Մենք աշխատում ենք, որպեսզի ձեր բիզնեսը փոխակերպենք յուրօրինակ թվային պրոդուկտի։ Ներշնչվում ենք ստեղծարարությամբ և հիմնվում նորագույն ռազմավարության վրա՝ օգնելով ձեզ մեր ծառայությունների միջոցով ստանալ կոնկրետ լուծումներ և հայտնագործել նորանոր հնարավորություներ գործարար աշխարհում։ Կատարում ենք ամեն ինչ․ ձեր բիզնեսի թվային նպատակներից՝ մինչւ մտքերի գեներացիա և ձեր պրոդուկտի շուրջօրյա սպասարկում՝ իր գոյության ողջ ընթացքում։
Ստեղծարար մոտեցում
Յուրօրինակ և նորար լուծումներ մշակելիս՝ մեր ՏՏ ընկերությունը համադրում է ստեղծարար մոտեցումն ու մասնագիտական հմտությունները։ Վստահ ենք, որ այս երկու գործոնների համադրությունը թույլ է տալիս ոչ միայն գործող լուծումներ առաջարկել, այլ նաև զարմացնել մեր պատվիրատուներին նոր գաղափարներով։ Մեր ՏՏ մասնագետների ոչ ստանդարտ մտածելակերպի և ստեղծարար մոտեցման արդյունքում ծնվում են այն լուծումները, որոնք մեր հաճախորդներին տանում են դեպի իրենց բիզնես նպատակների իրագործում։
Բազմամյա փորձ
Գործունեության ընթացքում մեր ընկերությունը մշակել և հաջողությամբ իրագործել է ավելի քան100 նախագիծ բիզնեսի տարբեր ոլորտներում։ Տարիների ընթացքում ձեռք ենք բերել և կիրառել բիզնես գործընթացների կառավարման, արտադրական գծերի ավտոմատացման, շարժական լուծումների և այլ ոլորտներում ունիկալ փորձ։ Մենք գիտենք, ինչպես ցուցաբերել անհատական մոտեցում ամեն առաջադրանքին և գտնել պատվիրատուի սպասելիքները լավագույնս իրագործելու համար լուծումներ։
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01
Համապարփակ լուծումներ
Առաջարկում և իրագործում ենք ծրագրերի ստեղծման ողջ ընթացքը․ ստեղծումից՝ միչև թեստավորում, տեխնիկական ապահովում և կարգավորումներ։ Մեր մասնագետները կստեղծեն ձեզ անհրաժեշտ ծրագրեր, CRM համակարգեր և կայքի կառուցվածք ու կհամադրեն այն ձեր այժմյան ՏՏ համակարգի հետ։
02
Խորհրդատվություն և ուսուցանում
Մեր մշակած պրոդուկների՝ ինչպես նաև այլ ՏՏ ոլորտների մասով, տրամադրում ենք խորհրդատվություն։ Միշտ պատրաստ ենք պարզ բացատրել ձեր աշխատակիցներին պրոդուկտից օգտվելու կարգը և մշտական կապի մեջ ենք ցանկացած հարցերի դեպքում։
03
Վարչական և ընթացիկ կառավարում
Վստահեք ձեր համակարգիչների կառավարումն ու տեխնիկական սպասարկումը մեր ընկերությանը․ մենք կստեղծենք և կապահովենք տվյալների մշակման վստահելի տեխնիկական միջոցներ և կտրամադրենք ներցանցային կառավարման ծառայություններ ձեր բիզնեսին։
04
24/7 պաշտպանություն
Զբաղվում ենք տվյալների մշակմամբ և պահպանմամբ՝ ներառյալ համացանցում կայքերի տեղադրումը, տվյալների պահոցները և հոսթինգը, ինչպես նաև ծրագրային, ապարատային ռեսուրսների մասնագիտացված ծառայություններն ու օգտատերերի սպասարկումը։
պահեստային հաշվառման CRM համակարգ, որը ավտոմատացրել է ապրանքների շարժը և հաշվառումը պահեստում։
Ինչ ենք մշակել․
պատվիրատուն զգալիորեն կրճատեց տվյալների ձեռքով մուտքագրումը և ստացավ պահեստում ապրանքի առկայության մասին արագ հաշվետվություն։
Արդյունքը․
CRM համակարգ
բեռնափոխադրումներ պատվիրելու հավելված՝ ամրագրման հարմար համակարգով և բեռին հետևելու հնարավորությոամբ։
Ինչ ենք մշակել․
DemARGO
ամիս
4
2 ծրագրավորող
3
նախագծերը
Մեր
պատվիրատուն ստացավ պատրաստի լուծում, որը զգալիորեն պարզեցրեց ամրագրումը և բարելավեց օգտատերերի համար ընթացքը։ Կոնվերսիան կրկնապատկվեց։
Արդյունքը․
հավելված
Dr.Stephovich Clinic
նախագծերը
Մեր
ամիս
6
2 ծրագրավորող
5
մասնավոր բժշկական կլինիկայի համար վեբ ինտերֆեյս և հավելված, որի միջոցով պացիենտները կարող են ընդունելության գրվել, տեղափոխել այն և ստանալ առցանց խորհրդատվություն։
Ինչ ենք մշակել․
մեկնարկից մեկ ամսվա ընթացքում հավելվածը AppStore և GooglePlay-ից ներբեռնվել է 5000 անգամ։ Ընկերությունը տեղափոխեց իր թղթաբանությունն ավտոմատացված համակարգ, ինչը թույլ տվեց պացիենտների և գրանցումների հետ ավելի հարմար և կառուցողական աշխատել։
Արդյունքը․
հավելված
Ավելի քան 100 հաջող նախագիծ․ 5 000 աշխատանքային ժամ։
MARKET POOL-ը թվերով
>100
ավարտված նախագիծ
>5 000
աշխատանքային ժամ
>270
գոհ պատվիրատու
ԿԱՐԾԻՔՆԵՐ
Jina Adams, HR
Իմ հանդիպած ծրագրավորողների ամենաստեղծարար թիմն է։ Նրանք կարողանում են պատվիրատուի գաղափարին պատրաստի տեխնիկական լուծում տալ և բացատրել ընտրած ռազմավարությունը։ Խոսում ենք նույն լեզվով։ Մաղթում եմ ընկերությանը ամենայն հաջողություն։
Tim Butler, BP
Մեր ընկերությունը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով։ Լոգիստիկ կառուցվածքը հոյակապ էր, սակայն պատվիրատուների թիվն անընդհատ նվազում էր։ Market Pool-ը կատարեց մեր կայքի աուդիտը, այնուհետ՝ որոշում կայացվեց մշակել դիմումների պարզեցման համար հավելված։ 4 ամիս անց մեր պատվիրատուների թիվը կրկնապատկվեց, և մենք այժմ ունենք հարմար աշխատանքային ծրագիր։
Mary Hall, CEO
2021 թվականին ՄՓ-ի հետ համագործակցելուց հետո պնդում եմ, որ ֆինտեխ ոլորտում նրանք լավագույն թմերից մեկն են։ Ունակ են արագ վերադիրքավորվել, երբ փոխվում են առաջնայնությունները և մշտապես կարևորում են պատվիրատուին։ Մեր գործում սահուն հաղորդակցությունը շատ կարևոր է, ՄՓ-ի գործընկերները գրեթե շուրջօրյա կապի մեջ են։
Գրեք մեզ, արագ կպատասխանենք
Լրացրեք ձևանմուշը և մեր մենեջերը նույն օրը կկապնվի ձեզ հետ։ Հնարավորինս մանարամասն նկարագրեք ձեր խնդիրը և մենք կպատրաստենք լուծումը մաքսիմալ արագ։